Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի 4-րդ սկավառակի շնորհանդեսն է եղել

Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի 4-րդ սկավառակի շնորհանդեսն է եղել

PanARMENIAN.Net - ՀԲԸՄ դահլիճում մարտի 28-ին տեղի է ունեցելՀայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։

Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։

Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց, որոնք նույնպես մտահոգված են հայ երաժշտությունը որպես մեծագույն արժեք պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

«Մեծ ցավով եմ ասում, բայց այսօրվա մեր հասարակությունը ՝ հատկապես երիտասարդությունը, չի ճանաչում մեծանուն այն հայ կոմպոզիտորներին, որոնց թողած ժառանգությունը մեծ արժեք է մեր երկրի ու մեր ազգի համար։ Եվ հենց սա է մեր ձեռնարկած գործի ողջ նպատակը. հավաքագրել արժեքավոր այդ գործերը , ձայնագրել և պահպանել։ Թույլ չտալ, որ ժամանակին զուգընթաց մոռացվեն այս գոհարները, և սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», - ավելացրել է Արմեն Բաբախանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին, կարևորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---