ԵԱՀԿ ՄԽ․ Փաշինյանն ու Ալիևը հնարավորություն ունեցան հստակեցնելու իրենց դիրքորոշումները

ԵԱՀԿ ՄԽ․ Փաշինյանն ու Ալիևը հնարավորություն ունեցան հստակեցնելու իրենց դիրքորոշումները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն են տարածել։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն տալով երկու երկրի ղեկավարին հստակեցնելու իրենց հարգարժան դիրքորոշումները։ Նրանք տեսակետներ են փոխանակել մի շարք առանցքային հարերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։

«Երկու առաջնորդը շեշտել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Հղում անելով Դուշանբեում իրենց ունեցած զրույցին՝ առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում», - ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ վարչապետն ու նախագահը հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահներին։

«Նրանք նաև համաձայնեցին շարունակելու ուղիղ երկխոսությունը», - ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---