Տոնոյան. Հայաստանն ընդլայնում է մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին

Տոնոյան. Հայաստանն ընդլայնում է մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում:

Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ՊՆ ղեկավարը նշել է, որ ՀՀ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: «Մեր գործընկերների, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել»,-ասել է նա:

Անդրադառնալով Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը՝ Տոնոյանն ասել է որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի և հայ համայնքի խնդրանքներին: Նա հավելել է, որ ՀՀ առաքելությունը բաղկացած է բժիշկներից և ականազերծողներից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---