Հասմիկ Պապյան. Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում

Հասմիկ Պապյան. Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում

PanARMENIAN.Net - Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին շրջանառվող լուրերը:

Ավելի վաղ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ նոր տնօրենն արդեն նշանակված է և նրա անունը կհրապարկվի ապրիլի 1-ին:

«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին:

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---