Արամ Ա. Փորձեցին քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ամենուր ենք

Արամ Ա. Փորձեցին քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ամենուր ենք

PanARMENIAN.Net - Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին:

Հալեպի մայր եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015-ի ապրիլին։

«Փառք քեզ Աստված, որ այս առիթն ընծայեցիր ինձ վերաօծելու այն եկեղեցին, ուր դարեր շարունակ կաթողիկոսներ են օծվել և թաղվել, հայոց մեռոնն օրհնվել»,- վերաօծման արարողության ժամանակ ասել է Արամ Ա Կաթողիկոսը։

«Պատմության ընթացքում ուրիշները քանդեցին, մենք վերաշինեցինք, ուրիշները փորձեցին մեր կյանքում սպանել հավատքը, բայց մենք հավաքական ասացինք՝ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել…Ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել, այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր շերտի վրա: Սակայն պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազած պատկերով։ Ուրիշները փորձեցին աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ներկա ենք ամենուր»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---