2019-ի 3 ամսում բյուջեի պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով ավելացել է 2 ապրիլի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: Նա նշել է, որ պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 մլրդ դրամով: «Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել», - հայտնել է վարչապետը։ Նրա փոխանցմամբ, առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 մլրդ դրամով: 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8․ 361 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20․71 մլն հատ է: «ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը», - հայտնել է վարչապետը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականին բյուջեն գերակատարվելու է 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունիսի 1-ից զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում |