Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին. Հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ

Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին. Հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ

PanARMENIAN.Net - ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլյան զոհերի հիշատակին։

Պանթեոն ժամանելով՝ Սերժ Սարգսյանը դիմել է լրագրողներին՝ ասելով. «Ես խնդրում եմ չխանգարել», հայտնում է Aysor.am-ը։

Երրորդ նախագահը մի շարք հարցեր թողել է անպատասխան ու արձագանքել դրանից միայն մեկին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ապրիլյան պատերազմից 3 տարի է անցել:

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---