Սահակյան․ Սերժ Սարգսյանը կխոսի երկու ամսում

Սահակյան․ Սերժ Սարգսյանը կխոսի երկու ամսում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսացկության անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի, երբ ժամանակը գա։ Այս մասին հատնել է Factor.am-ը։

Հարցին՝ ընկալելի էր իր համար Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» ձևակերպումը, Սահակյանը դրական պատասխան է տվել։

«Այո՛, ընկալվել է ու ժամանակը կգա, նա կխոսի։ Մի երկու ամիս։ Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում ինքն ինչ-որ ձևով կարտահայտվի»։

Մեկ այլ հանրապետական Արմեն Աշոտյանը նույնպես լրագրողներին ասել է, որ Սարգսյանը շուտով խոսելու է․ նրա պնդմամբ, Սարգսյանի խոսքը պահանջված է և սպասված։

Ավելի վաղ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---