Հարկային նոր օրենսգիրքն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 8-ի արտահերթում

Հարկային նոր օրենսգիրքն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 8-ի արտահերթում

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում:

Արտահերթի օրակարգում է ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկումը:

Օրակարգում են նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը մշակել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---