Բրիտնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել

Բրիտնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել

PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Բրիտնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել : Ըստ աղբյուրների, Սփիրսը «ցնորվել է» հոր հիվանդության պատճառով և նրա վիճակը չի բարելավվել, գրում է «Իզվեստիան» TMZ պորտալի վրա հղումով:

Սփիրսը կլինիկա է տեղափոխվել մեկ շաբաթ առաջ և մոտ 30 օր կանցկացնի այնտեղ:

Նշվում է, որ Սփիրսի հայրը վերջին շրջանում 2 անգամ վիրահատվել է՝ երկրորդ վիրահատական միջամտությունից հետո նրա մոտ բարդություններ են առաջացել:

Բրիտնի Սփիրսն արդեն առաջին 2 ձայնասկավառակների թողարկումից հետո ճանաչվել է ԱՄՆ ամենավաճառվող երգչուհին տասնամյակում: Նա 12-րդ հորիզոնականում է շոու բիզնեսի ամենահարուստ կանանց թվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---