Սաուդյան Արաբիայի թագավորը $1 մլրդ է նվիրել Իրաքին

Սաուդյան Արաբիայի թագավորը $1 մլրդ է նվիրել Իրաքին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Իրաքին 1 մլրդ դոլար է նվիրել՝ Բաղդադում մարզավանի կառուցման համար:

Ըստ լրագրողների, Սաուդյան Արաբիայի առևտրի և ներդրումների նախարար Մաջիդ ալ Քասաբին հայտնել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին նվերի մասին նրա Էր Ռիադ կատարած այցի ժամանակ, գրում է Life.ru-ն Al Ekhbariya հեռուստաալիքի վրա հղումով:

Նշվում է, որ 2018-ի մարտին Իրաքի կառավարությունը հայտնել էր մինչև 100,000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ կառուցելու մտադրության մասին: Գրեթե մեկ տարի անց թագավորության դեսպանը հայտարարել է, որ ծրագրերն ընդլայնվել են և խոսքն արդեն ոչ միայն ստադիոնի, այլ մի ամբողջ մարզական ավանի մասին է:

Իրաքի հետ հարաբերությունները բարելավելու Սաուդյան Արաբիայի ցանկությունը պայմանավորված է Իրաքն Իրանի ազդեցությունից դուրս բերելու մղումով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---