Նպաստներն ուշացել են մոտ 7000 պետաշխատողի պատճառով. Փաշինյանը ցուցակ է ուզել

Նպաստներն ուշացել են մոտ 7000 պետաշխատողի պատճառով. Փաշինյանը ցուցակ է ուզել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից պարզաբանում է պահանջել նպաստների ուշացումների հարցով:

Բաթոյանը նշել է, որ ուշացումը պայմանավորված է մի քանի գերատեսչությունում տեխնիկական ընթացակարգերով: Նա նշել է, որ այս պահի դրությամբ խնդիր լուծված է:

Նախարարը, վարչապետի հարցի ի պատասախան, նշել է, որ երաշխավորված չէ, որ մյուս ամիս էլ կուշանան: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2018 թվականի մայիսին ընդունված կարգավորմամբ սահմանվել է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման կարգը, որոնք վավեր են համապատասխան հավաստագրերով: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մարտի 22-ին դրանց ժամկետը սպառվել է, և էլեկտրոնային գանձապետարանի 10,000 օգտատերը, որոնց մեջ են մտնում սոցիալական ծառայությունների, համայնքանպետարանների և ՊՈԱԿ-ների աշխատակիցները, չեն կարողացել իրենց էլեկտրոնային հաշիվը կառավարել:

«Մենք այս 10,000 պետական աշխատողին խնդրել ենք դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, որ սահմանված ժամկետում ապահովվեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, որոնցից միայն 3009-ինն է եղել վավեր մարտի 22-ի դրությամբ», - ասել է նախարարը:

Վարչապետն հետաքրքրվել է, թե ինչու այս 7000-ը չի կատարել այդ հանձնարարականը:

«Տիկնայք և պարոնայք, ինչու ձեր ենթակաները չեն կատարել ձեր հանձնարարականները: Որ ասում ենք պետական կառավարաման համակարգում պարապ մարդ կա, ասում եք չէ», - հարցրել է Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է իրեն տրամադրել բոլոր այն պետական աշխատողների ացունները, որոնք ստացել են, բայց չեն կատարել հանձնարարականը:

«Նրանց անգործության պատճառով սոցիալապես անապահով խավը ժամանակին չի ստացել իր գումար: Եվ երբ, առաջաիկամւոյ մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, այդ մարդիկ կլինեն կրճատվողների առաջին տողերում», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---