«Սասնա ծռերը» ավտոերթով Արցախ կմեկնեն

«Սասնա ծռերը» ավտոերթով Արցախ կմեկնեն

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության անդամներն ավտոերթով Արցախ կմեկնեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

«Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»,-ասվում է գրառման մեջ։

2018-ի նոյեմբերին տեղի է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ։ Կազմակերպիչներն ավտոերթը նվիրել էին Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։ «Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,-ասվում էր հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---