ԱԺ տեղեկատվական վարչության պետը հրաժարական է տվել 4 ապրիլի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետ Գոհար Մելոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից: Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի: Անկախ մի շարք առավելություններից, պետական համակարգում աշխատանքս մշտապես գերադասել եմ մասնավոր հատվածում աշխատանքից՝ փորձելով իմ մասնագիտական հմտությունների շրջանակում առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ գործառույթներիս պատշաճ իրականացման գործընթացում, ինչին միտված անցկացրել եմ անքուն գիշերներ: Պատիվ է գիտակցումը, որ անգամ մեկ եզրույթի ճշգրտմամբ հնարավորություն ես ունեցել օժանդակելու քո պետության իրավական համակարգի բարեփոխմանը: Պետական ծառայությունում աշխատանքը իմ՝ որպես անձի և մասնագետի կայացման էական ժամանակաշրջան էր: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ պատիվ ունեցա աշխատելու՝ ղեկավարներիս, գործընկերներիս, իրապես հնարավորություն եմ ունեցել առնչվելու մեր երկրի մեծագույն մասնագետներին և ձեռք բերելու փորձառություն, որպիսին որևէ գրքից չէի կարող ստանալ: Կարծում եմ, որ այս փուլում աշխատանքային գործունեությունս առավել արդյունավետ կշարունակեմ հասարակական սեկտորում: Այնպես որ՝ կհանդիպենք, իսկ նպատակս անփոփոխ է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը…»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |