Պետգույքն օգտագործվել է մասնավոր անձանց կողմից. 226.5 մլն դրամի վնաս է հասցվել 4 ապրիլի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և Զարյան 24 հասցեներում գտնվող 4.086,7քմ. ընդհանուր մակերեսով անշարժ գույքի կառավարելու գործառույթը: Արդյունքում այն փաստացի տևական ժամանակ տիրապետվել և օգտագործվել է մասնավոր անձանց կողմից: Մինչդեռ, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած հաշվարկի, նշված անշարժ գույքերը պետության կողմից վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում հնարավոր նվազագույն վարձավճարը կկազմեր ընդհանուր առնվազն 226.5 մլն դրամ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և այդ կերպ պետության համար անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |