Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են

Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ  քաղցկեղածին բջիջները 90%-ով  նվազել են

PanARMENIAN.Net - Շոտլանդիայում մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումների կիրառումից 10 տարի անց կանանց շրջանում քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են, հայտնել է BBC-ն։

Երկրի մի շարք առաջատար համալասարանների համատեղ ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է արգանդի պարանոցի քաղցկեղ հարուցող վիրուսի դեմ գարդասիլով պատվաստված 140,000 կին:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում խիստ դատապարտել է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացման դեմ ուղղված յուրաքանչյուր փորձ:

Նշվում է, որ շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով:

Ավելի վաղ ՀՀ-ում փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---