Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ի երեկոյան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:

Վավերացման օգտին է քվեարկել խորհրդարանի մեծամասնությունը, ձեռնպահ են մնացել միայն AfD և die Linke խմբակցությունները:

Խոսելով հօգուտ վավերացման՝ գերմանացի խորհրդարանականները հատուկ շեշտել են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և դրա արդյունքում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները:

Ապրիլի 3-ին համաձայնագրին հավանություն էր տվել Գերմանիայի Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն՝ խորհուրդ տալով խորհրդարանին վավերացնել այն առանց փոփոխության:

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---