ՀՀ բռնցքամարտիկները 2 բրոնզ են նվաճել Անապայի մրցաշարում

ՀՀ բռնցքամարտիկները 2 բրոնզ են նվաճել Անապայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Երրորդ տեղը զբաղեցրել են 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---