ԱՄՆ-ն Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ կտա

ԱՄՆ-ն Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ կտա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս Իրանի բանակի «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» ընդգրկել արտերկի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այդ մասին հայտնել են Reuters-ն ու The Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

ԶԼՄ զրուցակիցները պատմել են, որ պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող է հրապարակվել ապրիլի 8-ին, գրում է Deutsche Welle-ն:

«Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումն է: Այն հիմնվել է 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո երկրում հաստատված կարգերի պաշտպնության նպատակով: Այդ ստորաբաժանումներից մեկը աջակցում է Թեհրանի դաշնակիցների զինված կազմավորումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում:

2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, իսկ հետո վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---