Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա 6 ապրիլի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր: «Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր» ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ գործակցության տարբերակներ քննարկելու նպատակով: Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշել են միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Գործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |