Պատգամավոր. Պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ

Պատգամավոր. Պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ պայքրելու է սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա և ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաև իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։

Միևնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ...Ժողովուրդ, հավատացեք, մեր երկիրը կորցնելու ճանապարհին երկու կարևոր արժեք է մնացել՝ ընտանիքն ու հավատը...

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ...

Եթե անգամ ինձ ոչ ոք չսատարի կամ քչերը սատարեն, այս պայքարի մեկնարկը համարեք տրված՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...»։

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթը ունեցել:Նրա ելույթը բարկացրել է Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Տրանսգենդերը ցուցադրաբար լքել է ԱԺ դահլիճը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---