Ազարյանի մարզադպրոցի նորոգմանը 146 մլն դրամ կհատկացվի

Ազարյանի մարզադպրոցի նորոգմանը 146 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի բյուջեից 146 միլիոն դրամ կհատկացվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նշվում է, որ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել:

Նա հիշել է, որ 2016-ին, երբ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի խմբագիր էր, նկարահանման էին գնացել Ազարյանի մարզադպրոց: «Այդ տարի մեր մարմնամարզիկները Բեռնում Եվրոպայի առաջնությանը լուրջ հաջողությունների էին հասել՝ մի քանի մեդալ, այդ թվում՝ ոսկե: Բայց մեր հիմնական մարզադպրոցը խայտառակ վատ վիճակում էր՝ հնամաշ գույք, տարիներով չվերանորոգված պատեր, զուգարանի տեղը անսխալ կարելի էր գտնել հոտով եւ այլն: Իսկապես տարակուսելի էր էդ ընդգծված վատ վիճակը: Ասում էին՝ ինչ-որ քաղաքական փիս պատճառ կար դրանում, չգիտեմ, վստահ չեմ:

Ինչևէ. արդեն այս տարի փետրվարին՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը քաղաքապետ Մարությանն այցելեց դպրոց ու լեգենդար մարզիկի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը կփորձի միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգմանը: Եվ արդեն հիմա քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրվում Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---