iPhone Xs կամ iPhone Xs Max՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «և» սակագնային պլանի շրջանակում

iPhone Xs կամ iPhone Xs Max՝  ՎիվաՍել-ՄՏՍ-ի «և» սակագնային պլանի շրջանակում

PanARMENIAN.Net - Այսուհետ գնելով iPhone Xs կամ iPhone Xs Max ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:

Սմարթֆոնի iPhone Xs 64 ԳԲ մոդելի դեպքում ամսավճար 33 500 դրամ է, iPhone Xs Max 64 ԳԲ-ի դեպքում՝ 37 000 դրամ։

Բաժանորդագրության ժամկետը 24 ամիս է:

Ծառայությունների ներառված փաթեթներ.

• 10 ԳԲ** 3500 րոպե ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան • 150 րոպե ՀՀ այլ, 374 97 and 374 47 ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա • 1000 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

* Ամսավճարը ներառում է թե տրամադրվող ծառայությունների դիմաց 3500 դրամ վճարը, և թե սմարթֆոնի համար ամսական գումարը:

** Տրամադրվող ինտերնետ-փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է 500 ՄԲ ինտերնետ-փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---