ՀՀ ՊՆ. Ռուսական ինքանթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացաան տարածք հարձակումներ կատարելու համար

PanARMENIAN.Net - Ռուսական ինքաթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացական տարածք հարձակումներ կատարելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Դա բացահայտ սադրանք է եւ ապատեղեկատվություն: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում չկան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի վիճակի լինեին ռմբակոծություններ կատարել: Անգամ եթե դրանք լինեին, ապա ինքնաթիռները պետք է անցնեին Թբիլիսիի օդային տարածքով, եւ ես չեմ կարծում, որ Վրաստանի ՀՕՊ-ը չնկատեր ռուսական ինքնաթիռները»,- ընդգծել է նա:



Երեկ վրացական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Վրաստանի տարածք կատարվող թռիչքները իրագործվում են Հայաստանի տարարծքից: Տեղեկատվությունը տարածել են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները, այն հասցնելով «ճգրիտ տեղեկատվության ռմբակոծություններին Հայաստանում գտնվող ռուսական ինքնաթիռների մասնակցության մասին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---