ԱԳՆ.Միջազգային գործընկերները պետք է առավել հարգալից լինեն հայ հասարակության հանդեպ

ԱԳՆ.Միջազգային գործընկերները պետք է առավել հարգալից լինեն հայ հասարակության հանդեպ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարությունների մասին, որտեղ արտահայտված է մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ է կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին: Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որտեղ նշվում է նաև, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել ԼԳԲՏ համայնքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերկալ:

«ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ:

Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները», - ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։

Ավելի վաղ Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին: Վարչապետը նշել է, որ խորհրդարանում ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյան այդ անուն ազգանունով անձնագիր է ստացել 2015 թվականին՝ ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ անձնագրում սեռը նշվել է արական:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---