Դալայ լաման հոսպիտալացվել է

Դալայ լաման հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Նյու Դելիում հոսպիտալացվել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման: Այդ մասին հայտնել է նրա քարտուղարը:

«Այսօր առավոտյան նորին սրբությունը թեթև տկարություն է զգացել և նրան ուղարկել են Դելի»,-ասել է նա: Նշվում է, որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են թոքային վարակ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Այս պահի դրությամբ հոգևոր առաջնորդի վիճակը կայուն է: Հիվանդանոցում նա ևս մի քանի օր կմնա:

Դալայ լամա XIV համարվում է տիբեթյան ժողովրդի հոգևոր առաջնորդը: 1959-ին նա հեռացել է Չինաստանից և մինչ օրս ապրում է Հնդկաստանում: 1989-ին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակին: Չինաստանի իշխանությունները նրան օրենքից դուրս են հայտարարել որպես տիբեթյան անջատողականների առաջնորդի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---