ՀՀ-ն՝ ռուսաստանցի կին ճանապարհորդների նախընտրած ուղղություններից

ՀՀ-ն՝ ռուսաստանցի կին ճանապարհորդների նախընտրած ուղղություններից

PanARMENIAN.Net - Ճամփորդության մեկնող ռուսաստանցի կանանց մեծ մասը որպես արտերկրյա ուղղություն ընտրում է Հայաստանը, հայտնում է Ozon.travel-ը:

Առցանց ծառայության վերլուծաբանները Ozon.ռու-ի հետ համատեղ վերլուծել են այն գնումները, այդ թվում տոմսերը, որ կատարում են ռուս կանայք: Դա թույլ է տվել պարզել, թե երբ և ուր են նրանք այցելում:

Պարզվել է, որ արտերկիր մեկնող կանայք առավել հաճախ ընտրում են Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Թուրքիան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պարզվել է նաև, որ և միայնակ, և ընտանիք ունեցող ռուսաստանցի կանայք առավել հաճախ (80%) ճամփորդում են Ռուսաստանով: 2019-ի ամենանախընտրելի ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Սոչին, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը:

Տարբերությունն այս 2 խմբերի միջև այն է, որ միայնակները գերադասում են կարճատև ուղևորություններ՝ 5-7 օրով, և ամրագրում են տոմսերը մեկնումից մոտ 1,5 շաբաթ առաջ: Իսկ ընտանիքներն առավել տևական ճամփորդություններ են գերադասում՝ 11-14 օրով, և ծրագրում են ուղևորությունն առնվազն 3-4 շաբաթ առաջ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---