1.65 մլրդ դրամի տուգանք «Սենատոր Սպորտին»՝ առանց լիցենզիայի պոկերի մրցաշարեր անցկացնելու համար

1.65  մլրդ դրամի տուգանք «Սենատոր Սպորտին»՝ առանց լիցենզիայի պոկերի մրցաշարեր անցկացնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ընդհանուր առմամբ 1.65 մլրդ դրամի տուգանք ու վնասի հատուցման գումար է առաջադրել «Սենատոր Սպորտ» ընկերությանը՝ առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր անցկացնելու համար:

Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում 2018-ի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է Armenia Snowfest անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:

Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:

Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է հանգամանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---