Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշե է մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը։

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Ընթերցեք նաև.Փաստաբան.Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---