Քննարկում Աժ-ում՝ հակահայկական հաղորդումների պատճառով «Ռոսիա» ալիքի սահմանափակ հեռարձակման հարցով10 ապրիլի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին: Նա, դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Հակոբյանն ի պատասխան ասել է, որ դա ամբողջովին քաղաքական խնդիր է: «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար: Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել՝ երեքն էլ զրկվել են տարածքներից»,- պատասխանել է Հակոբյանը: Նա ասել է, որ հարցն այն է, թե պատրաստ ենք արդյոք մենք գնալ դրան և «վճարել նույն գինը»: «Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում և կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ասել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |