Ռազմական հեղաշրջում Սուդանում. Որոշել են հեռացնել 30 տարվա նախագահին11 ապրիլի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Սուդանի բանակը հեղաշրջում է իրականացրել երկրում: Այդ մասին հայտնում է արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Նշվում է, որ զինվորականները որոշել են հանել բոլոր պաշտոններից նախագահ Օմար ալ Բաշիրին և ցրել կառավարությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստվում է ստանձնել իշխանությունը 1 տարի ժամկետով, գրում է Lenta.ru-ն: Նախագահական պալատը շրջապատված է զինվորներով և զրահատեխնիկայով: Զինվորականները նաև զավթել են պետական հեռուստատեսությունն ու ռադիոն և կասեցրել հեռարձակումը: Այժմ եթերում միայն հայրենասիրական երաժշտություն է հնչում: «Ամերիկայի ձայնի» լրագրող Հարուն Մարուֆն իր Twitter-ում հայտնել է, որ Խարտումի փողոցներում զինվորներ են հայտնվել: Փակ է Խարտումի օդանավակայանը: Վերջին շաբաթներին Սուդանում ցույցեր են անցնում նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դիմում էին նաև բանակին՝ խնդրելով պաշտոնանկ անել Ալ Բաշիրին, որն այդ պաշտոնում է արդեն 30 տարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |