Անանյան. Գործադիրն ամեն ինչ կանի, որ «Սպայկան» շարունակի գործել

Անանյան. Գործադիրն ամեն ինչ կանի, որ «Սպայկան» շարունակի գործել

PanARMENIAN.Net - Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Սպայկայի» շուրջ ստեղծված աղմուկից հետո լուրեր կան, որ շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, Դավիթ Անանյանն ասել է որ առաջին անգամ է լսում, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկան» որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։

Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկան» խաթարի իր գործունեությունը։ Բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի», - ասել է Դավիթ Անանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկայի» վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա ավելի քան 80 համայնքում մթերում ապահովել:Ավելի վաղ 7 մլրդ դրամ հարկեր թաքցնելու մեղադրանքով կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---