Մատենադարանը 51 ձեռագիր է նվեր ստացել

Մատենադարանը 51 ձեռագիր է նվեր ստացել

PanARMENIAN.Net - Մատենադարանի ֆոնդերը 2018-ին համալրվել են, 51 ձեռագիր նվիրատվություն է ստացվել՝ ոչ միայն հայերեն, նաև եթովպերեն և այլ լեզուներով։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Տնօրենը հավելել է, որ նվեր ստացած հետաքրքիր, կարևոր արխիվները մշակման փուլում են, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է նաև, որ 2018-ին նախատեսված ծրագիրն ամբողջությամբ կատարվել է: «Ներկայացրել եմ հնգամյա ծրագիր, որի հիման վրա էլ ընտրվել եմ տնօրեն և իրականացնում եմ ծրագիրը»,- ասել է Մանտենադարանի տնօրենը։

Տեր-Ղևոնդյանի գնահատմամբ, 2018 թ. Մատենադարանի կողմից արված հրատարակությունները թե քանակի, թե որակի առումով գոհացուցիչ են։

2018-ին Մատենադարանն ունեցել է 113 հազար այցելու։ Վահան Տեր-Ղևոնդյանը հայտնել է, որ Մատենադարանի Արցախի մասնաճյուղը 2018-ին ունեցել է շուրջ 16 հազարի այցելու, ինչն Արցախի համար բավական մեծ թիվ է։ Նրա խոսքով, Գանձասարի վանքի հարևանությամբ գործող Մատենադարանի մասնաճյուղը շատ լավ ցուցադրություն ունի, ցանկանում են, որպեսզի այն նաև ստանա գիտահետազատոկան բնույթ, ինչպես մայր Մատենադարանը։

Խոսելով Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի մասին, որտեղ Մատենադարանից ներկայացված է եղել 28 ձեռագիր՝ Տեր-Ղևոնդյանը գնահատել է այն աննախադեպ այն առումով, որ եթե եվրոպական երկրներում այդ մասշտաբով ներկայացվել էր հայկական մշակույթը, հայկական ձեռագրերը, ԱՄՆ-ում երբևէ չէր եղել։ Ցուցահանդեսը տևել է 4 ամիս, ունեցել է մի քանի հարյուր հազար այցելու։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---