Հռոմի պապը հանուն խաղաղության համբուրել է Հվ. Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապը հանուն խաղաղության համբուրել է Հվ. Սուդանի առաջնորդների ոտքերը

PanARMENIAN.Net - Հանուն ազգային հաշտեցման հնարավորության Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը, որտեղ 2013-ից ի վեր արյունահեղ հակամարտություն է ընթանում դինկա և նուեր ազգությունների միջև:

Մինչ այդ հոգևոր առաջնորդը խաղաղության կոչով դիմել էր աֆրիկյան այդ երկրի առաջնորդներին՝ գործող նախագահ Սալվու Քիիրին և ապագա փոխնախագահներ Ռիեկա Մաչարին և Ռեբեկկա Նյանդենգուին, որը Սուդանի ազատագրման Ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ Ջոն Գարանգի այրին է: Նրանք իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն մայիսի 12-ին, գրում է «Վեստի.ոռւ»-ն:

2018-ի սեպտեմբերին քաղաքական ուժերը համաձայնագիր են ստորագրել Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման մասին՝ խոստանալով խաղաղություն հաստատել երկրում:

«Ձեզ երեքիդ, որոնք ստորագրել են խաղաղ պայմանագիրը, ես որպես եղբայր եմ խնդրում խաղաղ մնալ: Խնդրում եմ ի սրտե՝ առաջ գնացեք, դեռ շատ խնդիրներ են լինելու, բայց մի վախեցեք: Առաջ շարժվեք, լուծեք խնդիրները: Ձեր միջև դեռ կլինի պայքար, բայց ժողովրդի առջև մնացեք միասնական: Այդպես շարքային քաղաքացիներից դուք կդառնաք ազգի հայրեր»,-ասել է Հռոմի պապը:

Նա կոչ է արել «մեկընդմիշտ մարել պատերազմի կրակն ու սկսել կառուցել խաղաղ ապագան»:

Ըստ ՄԱԿ տվյալների, այժմ Հարավային Սուդանում աղետալի վիճակ է՝ մոտ 100 000 մարդ սովի է մատնված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---