Պաշտոնյա. Հողերը կխոշորացվեն, իսկ վարձակալումը պարտադիր կդառնա15 ապրիլի 2019 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործվում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Այդ մասին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ոլորտի ռազմավարական փոփոխություններին, կարևորեց հողային ռեֆորմները, որը հիմնականում հողերի խոշորացում է ենթադրում։ «Գաղտնիք չէ, որ պետք է գույքագրում լինի հողային ռեֆորմի համար: Կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց, եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։ Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ են։ Կկոնսոլիդացնենք՝ Ա-ն ու Բ-ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի և փաթեթով կվաճառի»,- ասել է Գևորգյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ռիսկերի մեղմումը, քանի որ գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային գործունեության տեսակ է։ Նրա գնահատմամբ, եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները՝ կանխարգելել հիվանդությունները և այլն։ Գևորգյանը դրական փոփոխություն է համարել ապահովագրության ինստիտուտի ներդրումը, ապա հավելել, որ լրջագույն փոփոխություններ են լինելու, ավելին՝ 2019-ի պիլոտային ծրագրում արդեն 6 մարզ է ներառվել։ «Քայլեր են կատարվում նաև բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետևաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- ասել է Գևորգյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |