«Գահերի խաղի» լիարժեք կրկնօրինակումն «Ամեդիատեկայում» ավելի մեծ դադարներով կցուցադրվի

«Գահերի խաղի» լիարժեք կրկնօրինակումն «Ամեդիատեկայում» ավելի մեծ դադարներով կցուցադրվի

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին սերիայի հանդիսատեսները բողոքել են ձայնի վատ որակից և ռուսերեն թերի կրկնօրինակումից: Ըստ հանդիսատեսի, ռուսալեզու կրկնօրինակման փոխարեն սերիալը ստացել է «անորակ հնչյունավորում անգլիական խոսքի վրայից», իսկ օգտատերերին այդ մասին նախապես չեն զգուշացրել:

TJ-ի ստուգումը ցույց է տվել, որ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան «Ամեդիատեկայում» ցուցադրվել է, ոչ թե կրկնօրինակված տարբերակով, այլ հետկադրային բազմաձայն հնչյունավորմամբ: Դերասանների ձայները փոխվել են նախորդ եթերաշրջանների համեմատ: «Գահերի խաղի» ծառայության էջում նշված է «Կրավեց» ստուդիան, սակայն, իրականում, առաջին սերիայի վրա այլ թիմ է աշխատել:

Ստուդիայում նշել են, որ լիարժեք կրկնօրինակմամբ էպիզոդները շաբաթը մեկ են թողարկվելու, թեև նախկինում անմիջապես են հայտնվել «Ամեդիատեկայում» լիարժեք կրկնօրինակմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---