Բաբայան. Ստեփանակերտը թույլ կտա տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին

Բաբայան. Ստեփանակերտը թույլ կտա տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին

PanARMENIAN.Net - Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ արցախյան կողմը թաքցնելու ոչիչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է, որ նրանք նույնիսկ տեսակապով շփվում են հարազատների հետ:

Ըստ Բաբայանի, Արցախը մշտապես հանդես է եկել հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը նպաստող առաջարկություններով:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման է դատապարտված ադչբեջանցի դիվերսատն Դիլհամ Ասկերովը, մեկ ակլ դիվերսանտ Շահբազ Գուլիևն ազատազրկվել է 22 տարով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---