Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրն ընդունվել է միաձայն:

2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:

Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել մինչև օրս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---