// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արնո ընտանիքը 200 մլն եվրո է նվիրաբերում Նոտր Դամի վերականգնմանը

Արնո ընտանիքը 200 մլն եվրո է նվիրաբերում Նոտր Դամի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Արնո ընտանիքն ու LVMH հոլդինգը 200 մլն եվրո կնվիրաբերեն հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։

Տարածած հայտարարությունում ընտանիքը նշում է, որ միանում է Ֆրանսիայի խորհրդանիշը վերականգնելուն ուղղված ջանքերին։

Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։

Արնո ու Պինո ընտանիքները բարձր մոդայի ու լյուքսային բրենդերի աշխարհում խոշորագույն խաղացողներից են։ Արնոները տնօրինում են Moët & Chandon, Hennessy, Christian Dior, Kenzo, Louis Vuitton ու տասնյակ այլ աշխարհահռչակ բրենդներ։ Ընտանիքի կարողությունը մոտ $95 մլրդ է, ինչի շնորհիվ նրանք չորրորդ հորիզոնականում են Forbes ամենահարուստ մարդկանց ցանկում։

Պինո ընտանիքը տնօրինում է Gucci, Stella McCartney, Alexander McQueen, Yves Saint Laurent, Brioni, Ulysse Nardin ու մի շարք այլ բրենդեր։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է $35 մլրդը։ Ֆրանսուա-Անրի Պինոն ամուսնացած է Սալմա Հայեքի հետ։

Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղի գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

 Ուշագրավ
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։
Նշված անձինք ձերբակալվել էին 2017-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում