ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը ՀՀ կայցելի

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը   ՀՀ կայցելի

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությունը ապրիլի 17-19-ը կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):

Կոնգրեսականները կհանդիպեն իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ. Էջմիածին:

Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:

Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև գործակցության հնարավոր ուղիների դիտարկումը:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---