Վարդան Ղուկասյանն առաջարկում է ՀՀ դրոշի վրա խաչ ավելացնել

Վարդան Ղուկասյանն առաջարկում է ՀՀ դրոշի վրա խաչ ավելացնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում առաջարկել է ՀՀ պետական դրոշի վրա խաչ ավելացնել:

Նա խոսել է խաչի զորության ու դերի մասին, պատմել տարբեր դարերում ճակատամարտերում հայկական զորքի համար դրա նշանակության մասին:

Ղուկասյանը նշել է, որ դրոշի վրա խաչ ավելացնելու հարցով մի քանի անգամ դիմել է Հայաստանի նախկին ղեկավարությանը:

Ավելի վաղ նման առաջարկություն էր արել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---