Assassin's Creed: Unity-ում Նոտր Դամի ճշգրիտ պատճենը կօգտագործվի վերականգնման ժամանակ (վիդեո)

Assassin's Creed: Unity-ում Նոտր Դամի ճշգրիտ պատճենը կօգտագործվի վերականգնման ժամանակ

PanARMENIAN.Net - Հրդեհից տուժած 18-րդ դարի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար հսկայական միջոցներ կպահանջվեն, սակայն, դրանից բացի, անհրաժեշտ են մանրամասն գծագրեր և շենքի մոդելները: Այդպիսի մոդելներից մեկը, անսպասելիորեն, կարելի է գտնել Assassin's Creed: Unity խաղում:

Դիզայներ Քարոլին Մյուսը պատմել է, որ 2 տարի է պահանջվել եկեղեցու ուսումնասիրման ու խաղային մոդելի ստեղծման համար: Խաղում Աստվածամոր տաճարի 1:1 մասշատբով ճշգրիտ պատճենն է ներկայացված:

Բացի այդ , մի քանի տարի առաջ արվեստագետ Էնդրյու Թելոնը կազմել է շենքի ամբողջական պլանը՝ հիմնվելով լազերային սկանավորման տեխնոլոգիայի վրա:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---