Մակրոնը խոստացել է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Մակրոնը խոստացել է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ մասին նա ասել է Twitter-ում հրապարակված իր տեսաուղերձում:

«Այնքան բան պետք է վերականգնենք: Բայց մենք կվերականգնենք Նոտր Դամն ու այն ավելի հիասքանչ կդարձնենք»,-խոստացել է նա՝ նշելով, որ «կիսում է ֆրանսիացի ժողովրդի ցավը»:

Գնահատելով ողբերգության ժամանակ իշխանությունների գործողությունները՝ փրկարարների, փարիզեցիների, քաղաքացիական և լրագրողական հանրության, նա հայտարարել է, որ «յուրաքանչյուրն իր տեղում էր, յուրաքանչյուրն արեց, ինչ կարող էր»: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով մասնակցել է հրդեհի մարմանն ու խորը ցավ ապրել, գրում է «Վեդոմոստին»:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---