Նազարբաևը նամակ է հղել ՀՀ 3 նախկին նախագահներին

Նազարբաևը նամակ է հղել ՀՀ 3 նախկին նախագահներին

PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նակամներ է հղել ՀՀ բոլոր 3 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուռազաևը:

Նազարբաևը շնորհակալություն է հայտնել նրանց իր նախագահության ժամանակահատվածում համատեղ գործակցության համար՝ գոհունակություն հայտնելով միջպետական համագործակցության ոլորտում գրանցված արդյունքների վերաբերյալ:

«Նման նամակներ Ելբասին ուղարկել է աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնց հետ նրան բախտ է վիճակվել համագործակցել Ղազախստանի անկախության տարիներին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանին, ինչը քննարկումների և շահարկումների առարկա էր դարձել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---