«Իմ քայլն» առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ԱԺ հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել

«Իմ քայլն» առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ԱԺ հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին խորհրդարան հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել:

Մակունցն անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» այն մեղադրանքին, որ նախագծով ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն դառնում նախարարություն, ինչպես որ ժամանակին խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է, որը չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքների ավելացմանը։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս», - ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես ընդդիմադիր խմբակցությունները, այնպես էլ իշխող ուժը ցանկանում է, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության գործունեությունը դառնա վերահսկելի։

Նա «Իմ քայլը» խմբակցության անունից բաց առաջարկ է արել անմիջապես մշակել մի նախագիծ, որով ԱԺ-ն Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կկարողանա հրավիրել հարցուպատասխանի:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե այս կառույցները պետք է դառնան նախարարություններ, Մակունցն ասել է, որ իշխանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական մարմիններ։

«Նպատակահարմար չենք գտնում՝ հաշվի առնելով թե մեր, թե տարբեր երկրների հետ կապված մտահոգությունները»,- ասել է Մակունցը։

Ընթերցեք նաև՝ «Մարուքյանի պաստառը, Սերժ Սարգսյանի կոստյումը, Փաշինյանի խոստումը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---