// IP Marketing video - START// IP Marketing video - END

Զեյնալյան. Հաշվարկ չկա, թե օպտիմալացումից որքան գումար կտնտեսվի՝ դա դինամիկ պրոցես է

Զեյնալյան. Հաշվարկ չկա, թե օպտիմալացումից որքան գումար կտնտեսվի՝ դա դինամիկ պրոցես է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ հնարավոր չէ հաշվարկել, թե որքան գումարի խնայողություն կտա նախարարությունների օպտիմալացումը:

ԱԺ-ում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումար կխնայվի նախարարությունների օպտիմալացումից, քանի որ դա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, չկան նաև հաշվարկի մեխանիզմներ։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու, մի քանի հարյուր էլ՝ ժամանակի ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա տևական պրոցես է:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով օպտիմալացում է իրականացվել կառավարության կազմում, 17 գործող նախարարություններից 5 կրճատվել է: Նոր կառավարությունում 12 նախարարություն կա:

 Ուշագրավ
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին
Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմից հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ
Քննարկվել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցեր