// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախարար. Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի

Նախարար. Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի

PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իրատեսական է համարում անցումը միասնական տրանսպորտային համակարգի: Այդ մասին ան ասել է՝ ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնելով առաջիկա անելիքները։

Նա նշել է, որ միասնական համակարգին անցնելու պարագայում քաղաքացին տոմս է գնելու, այսինքն` վարորդին առձեռն գումար տալու խնդիր չի լինելու, հայտնում է «Ա1+»-ը:

Նախարարը հավելել է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինեն ուղևորահոսքերը, որից հետո կսկսվի մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»,-ասել է նա։

Նախարարն ասել է նաև, որ այս պահին դժվար է գնահատել հաշվարկը, ծրագրի իրականացումը պետություն- մասնավոր համագործակցություն է և չի բացառվում, որ պետությունը մեծ ծախսեր չանի։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա պլանավորվում է, որ մարզի երթուղիները հավաքվեն ամենամոտիկ շրջկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում կներդրվի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին ասել էր, օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չունեն, 2020 թվականին դրանցից 450-ը պետք է լքեն ցանցը:«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է հանվի ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել: Նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում», - ասել էր Մարությանը:

 Ուշագրավ
Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան