Երևանում արդի երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը կանցկացվի17 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Երևանում առաջին անգամ ժամանակակից մշակույթի և նորագույն երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը կանցկացվի: Փառատոնի անվանումն ընտրվել է ներշնչված մարդկության կողմից լքված վայրերից, հուշարձաններից: «Ուրվականի» երաժշտական ծրագիրը մեկտեղում է 22 երկրի ավելի քան 80 արտիստի նախագծերը՝ ընդգծելով հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային երաժշտության արդի միտումները: Փառատոնի նպատակն է խթանել տեղի երաժիշտների և աշխարհի տարբեր երկրների կայացած արտիստների, կուրատորների և երաժշտական արդյունաբերության մասնագետների միջև փորձի փոխանակումը: Կազմակերպիչները հույս ունեն, որ այն Հայաստանի, հետխորհրդային և Միջին Արևելքի երկրների երաժշտական ոճերի, ժանրերի ներկայացման հարթակ: «Ուրվականի» օրերին Մանկական երկաթուղին կդառնա իրադարձությունների հիմնական վայրը, որտեղ ելույթ կունենա ավելի քան 40 միջազգային արտիստ: Բացման միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս ընթացքում կներկայացվի նաև ռուս արտիստ և կուրատոր Ստաս Շարիֆուլին Topography of Phantom Cities («Ուրվական քաղաքների քարտեզագրությունը») աշխատանքը: Փառատոնի գիշերային ծրագիրը ներառում է էլեկտրոպարային երաժշտություն ու դրա ամենավերջին և արդի միտումները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |