// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԳ նախարար. Վստահ եմ՝ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել Նոտր Դամը (վիդեո)

ԱԳ նախարար. Վստահ եմ՝ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել Նոտր Դամը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:

Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշել է. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ»:

Նախագահն ասել է, որ վստահ է՝ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային և քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»,-ասել է Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1 մլրդ դոլար է հավաքվել:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց
Ձեռնպահ են մնացել միայն AfD և die Linke խմբակցությունները
Հրադադարը հաստատվեց ռազմական գործողությունների մեկնարկից միայն 4 օր անց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ին