// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ին ՊՆ ներկայացուցչական ծախսերը նվազել են 14%-ով

2018-ին ՊՆ ներկայացուցչական ծախսերը նվազել են  14%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականին 2017 թվականի համեմատ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչական ծախսերը նվազել են 14%-ով:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի իրականացրած՝ ՊՆ գնումների մոնիթորինգի արդյունքները:

Համաձայն դրանց, եթե 2017-ին ՊՆ ներկայացուցչական ծախսերը կազմել են 337 մլն դրամ, ապա նախորդ տարում այդ թիվը կազմել է 290 մլն դրամ:

Ընդ որում, ՊՆ ընդհանուր գնումների առյուծի բաժինն իրականացվել է բաց մրցույթների միջոցով. այդպիսի գնումների մասնաբաժինը կազմել է 47%-ը, մինչդեռ 2017-ին բաց մրցույթի միջոցով կատարված գնումների կազմել են ընդհանուրի ընդամենը 0.1%-ը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կրճատվել է 7-ի: 2018-ին աշխատակազմի ծախսերի համար նախատեսված 7․81 դրամից տնտեսվել է և պետական բյուջե վերադարձվել 1․021 մլրդ դրամը, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13%-ը:

2 ամսում 7-րդ գումարման ԱԺ-ն 75%-ով կրճատել են ներակայացուցչական ծախսերը, իսկ ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 44%-ով:

 Ուշագրավ
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ
Պարտքը մարտի դրությամբ կազմել է 5.488 մլրդ